Հաղորդագրություններ

Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

հուլիսի 14, 2016
 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության պատվիրակությանը: 
 
 Հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկրների միջև առկա  համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը: Քննարկվել են հանցագործությունների նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունն ու համապատասխան քայլեր ձեռնարկել այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
 
 Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությամբ  իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: