Հաղորդագրություններ

Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործերը պահանջվել են ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկվել են ՀՔԾ

օգոստոսի 01, 2016

ՀՀ գլխավոր դատախազը 01.08.2016թ. առավոտյան ՀՀ  Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել  է  ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  գործն ուղարկվել  է  Հատուկ քննչական ծառայություն՝  լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար:   ՀՀ  Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցված քրեական գործը ևս ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ և ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ  քննչական խումբ: