Հաղորդագրություններ
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
օգոստոսի 31, 2016
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Ե. Ավագյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա. Հարությունյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն բարձր մակարդակի հարաբերությունների շրջանակում՝ մասնավորապես դատաիրավական ոլորտում, համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հուլիսի 17-ին Երևանում զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ