Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Չինարիի մարտական դիրքեր

հունվարի 10, 2017

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ,   ծանոթացել համայնքում առկա խնդիրներին: Չինարիում ՀՀ գլխավոր դատախազին աղ ու հացով են դիմավորել: ՀՀ գլխավոր դատախազն այնուհետև այցելել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքեր, շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին:


Արթուր Դավթյանը շնորհավորել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն:


Զինծառայողների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի դիվերսիոն ջոկատների ներթափանցման փորձին:


 ՀՀ գլխավոր դատախազը  նշել է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի սատարում է սահմանին կանգնած զինվորին: