Հայտարարություններ
Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար
մայիսի 21, 2014
Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
դատախազության համակարգի աշխատողների աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկումն ու դրանց հաշիվներին փոխանցումը. աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ հաշվետվությունների կազմումն ու գլխավոր հաշվապահին ներկայացնելը, փոխադարձ հաշվարկների ստուգման իրականացումը` աշխատավարձի գծով հաշվարկների հետ կապված, դատախազության պահպանման ծախսերի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի կատարման աշխատանքներին մասնակցությունը, գործավարության ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում կամ ագրարային համակարգի էկոնոմիկա և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
3) <<Դատախազության մասին>>, <<Դատական ծառայության մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Եկամտային հարկի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության>>, <<Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին>>, <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<ՀՀ դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկությանը տիրապետում,
5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<03>> հունիսի 2014թ.:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. հունիսի 24-ին ժամը <<11.00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627/:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքուկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
7.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
8.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ