Հայտարարություններ

Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

ապրիլի 02, 2014
Հայտարարություն` ՀՀ դատախազության աշխատակազմի քարտուղարության պետի պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին
 
  Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գլխավոր դատախազության և աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկման աշխատանքների համակարգումը, փաստաթղթաշրջանառության` այդ թվում էլեկտրոնային,  արդյունավետ կազմակերպումը և սահմանված կարգով գործավարության միասնական կարգի կիրառումն ու դրա միատեսակ կատարման նկատմամբ վերահսկողությունը, փոստի և սուրհանդակային ծառայության աշխատանքների իրականացման աշխատանքների համակարգումը, գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին ամենօրյա պաշտոնական փոստի զեկուցումը, հանձնարարված հաշվետվությունների նախագծերի մշակման ապահովումը, կազմումը, գնահատումը, վերլուծությունը, դատախազության արխիվային գործի կազմակերպումը և համակարգումը, սահմանված կարգով դատախազության փաստաթղթերի ամենամյա ընդունման, մշակման, հաշվառման համակարգումը, գլխավոր դատախազության վարչություններում և բաժիններում, ինչպես նաև աշխատակազմի կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի պահպանության և <<Արխիվային գործի մասին>> ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետների նկատմամբ հսկողության իրականացումը, ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին կցված պետական ծառայողների կողմից տվյալ ստորաբաժանման գործառույթներից բխող` իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
  Պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
 
1) բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) <<Դատախազության մասին>>, <<Դատական ծառայության մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Արխիվային գործի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն,
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում: 
 
    Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<18>> ապրիլի 2014թ.:
  Մրցույթն անցկացվելու է 2014թ. հունիսի 24-ին ժամը <<11.00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627, 511-647/:
 
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
6. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
 
7.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/. 
 
 8.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ