Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Հայաստանի Հանրապետության դատախազության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-5-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

հունիսի 23, 2021

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (այսուհետ՝ Գլխավոր դատախազություն) ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման, գործավարության միասնական կարգի պահպանման աշխատանքներ, մասնակցում է Գլխավոր դատախազությանն ուղղված (մտից) և Գլխավոր դատախազությունից առաքվող (ելից) ոչ գաղտնի փաստաթղթերի ընդունման, ստուգման, դասակարգման, հաշվառման, վարութավորման, ձևակերպման և առաքման աշխատանքներին, առանձին դեպքերում քաղաքացիների Դատախազությանն ուղղված դիմումների առձեռն ընդունման, Բաժնի իրավասությունների սահմաններում ստացված դիմումների և գրությունների պատասխանների նախապատրաստման ու վերահասցեագրման աշխատանքներին, Դատախազությունում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի և (կամ) սուրհանդակային ծառայության միջոցով Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և Գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, ելից գրությունների, այլ փաստաթղթերի, տեղեկատվության և նյութերի համապատասխան հասցեատերերին առաքելու հետ կապված աշխատանքներին, Դատախազությունում փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքներին, Բաժնի աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության նախապատրաստման և ներկայացման աշխատանքներին, Դատախազության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին մեթոդական և գործնական օժանդակություն ցուցաբերելու և ընթացիկ գործավարության նկատմամբ հսկողության հետ կապված  աշխատանքներին, Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և Գլխավոր քարտուղարի` Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, կարծիքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման, հաստատված իրավական ակտը հաշվառման համար համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու, ինչպես նաև՝ դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին, ինչպես նաև՝ Բաժնի աշխատանքային ծրագրի կազմման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրման աշխատանքներին:

 

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

  1. բարձրագույն կրթություն.
  2. հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ․
  3. գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  4. ՀՀ Սահմանադրության, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  5. պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների հարցազրույցի եղանակով։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. հունիսի 28-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձևը լրացվում է տեղում)․
  • անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
  • ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելվածով հաստատված  հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք (բնօրինակ).
  • հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․
  • հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)․
  • ինքնակենսագրություն (ձեռագիր).
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

 

 

ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում 2021 

թվականի հունիսի 23-ին հրապարակված ՀՀ դատախազության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-5-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային

պայմանագիր կնքելու մասին հայտարարության» արդյունքների վերաբերյալ

 

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

Անիկ Լիպարիտի Հակոբյան

Անիկ Լիպարիտի Հակոբյան

Լուսինե Ռաֆիկի Առաքելյան