Բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի վիճակագրության և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար
փետրվարի 10, 2015
Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի վիճակագրության և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
Բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների իրականացում, գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության, գաղտնիության ապահովում, իր լիազորությունների շրջանակներում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքների իրականացում, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) առնվազն միջնակարգ կրթություն,
2) «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
5) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. փետրվարի 25-ը:
Մրցույթն անցկացվելու է 2015թ. մարտի 12-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ