Հայտարարություններ

Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության նյութատեխ. ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

մայիսի 21, 2014

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
hիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի հաշվառումը, նրանց վիճակի և շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, գրանցումը, ամփոփումը և դրանց հիման վրա հաշվետվություն ներկայացնելը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կարգով գնումների պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի լիազորությունների իրականացումը, դատախազության համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կազմակերպումը, դատախազության համակարգի պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի, բյուջետային հայտի կազմման աշխատանքներին, դատախազության համակարգի կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացին մասնակցելը,  դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շահագործվող կառույցների կապիտալ վերանորոգման և շինարարական աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու հետ կապված համապատասխան փաստաթղթերի կազմման աշխատանքների ապահովումը,  ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) <<Դատախազության մասին>>, <<Դատական ծառայության մասին>>, <<Գնումների մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>>, <<Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին>>, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<ՀՀ դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (մշտադիտարկման, վիճակագրության ամփոփման և գնահատման հմտություններ) տիրապետում,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն,
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում: 
 
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<03>> հունիսի 2014թ.:
 Մրցույթն անցկացվելու է 2014թ. հունիսի 24-ին ժամը <<11.00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627/:
 
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
 
 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
6. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
 
7.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/. 
 
 8.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ