հունիսի 01, 2026

Արամ Էռնեստի Արամյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևանում 

Աշխատանքային գործունեություն

2024 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2022 թվականի նոյեմբերի 23 - 2024 թվականի դեկտեմբերի 3 - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ,
2019-2022 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
2016-2019 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2014-2016 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ,
2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,
2012-2013 թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,
2010-2012 թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ,
2007-2010 թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2001-2005 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ:

Այլ տեղեկություններ

2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ինչպես նաև գերատեսչական այլ պարգևներով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: