հունիսի 01, 2026

Լիլիթ Սոսի Գրիգորյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1973 թվականի հունվարի 15-ին Հոկտեմբերյան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

12.06.2023 թվականին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
18.11.2022-12.06.2023 թվականներին - Երևան քաղաքի դատախազ:
31.10.2013 - 18.11.2022 թվականներին - Երևան քաղաքի դատախազի տեղակալ:
30.11.2007 - 31.10.2013 թվականներին - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ:
08.04.2003 - 30.11.2007 թվականներին - Երևան քաղաքի դատախազի օգնական:
12.01.1999 - 08.04.2003 թվականներին - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական:
21.12.1998 - 12.01.1999 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ:
20.05.1996 - 21.12.1998 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության ստաժոր:

Կրթություն

1990-1995թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Այլ տեղեկություններ

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով խրախուսվել է շնորհակալագրով, հուշանվերով, արտահերթ շնորհվել է դասային աստիճան, ինչպես նաև շնորհվել է նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
Պարգևատրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական  համագործակցության» մեդալով, ՀՀ վարչապետի, ՀՀ ազգային ժողովի  նախագահի շնորհակալագրերով, ՀՀ դատախազության 100-ամյակ հոբելյանական մեդալով և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր: