Զանգվածային ձերբակալությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
մայիսի 07, 2008
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, ինչը զուգորդվել է հրազենի, պայթուցիկ նյութերի եւ այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողությունները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության շրջանակներում հարցաքննվում են տարբեր անձինք՝ վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակում՝ այդ թվում անկարգությունների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների, 10 զոհերի մահվան պատճառները, կատարված հրկիզումների, գողությունների հանգամանքները, ինչպեu նաեւ կաuկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, արդարացնող, նրանց պատաuխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Որոշ անձանց կողմից տարածվող տեղեկությունները, թե նշված քրեական գործի շրջանակներում վերջին օրերին կատարվել են զանգվածային ձերբակալություններ իրականությանը չի համապատասխանում, ապատեղեկատվություն է:
Վերջին 10 օրերի ընթացքում ձերբակալվել է երկու անձ. զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է Էդվարդ Աշուղյանը, ում, օրենքով սահմանված ժամեկտում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մայիսի 5-ին իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Աղայանը: Երկուսն էլ հարցաքննվել են քրեադատավարական նորմերի պահպանմամբ եւ ձերբակալության հիմքերը բխել են քրեական գործի հանգամանքներից: Օրենքով նախատեսված կարգով ապահովվել է նրանց օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությունը, իսկ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հանրությունը կիրազեկվի: