ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով փոխվել է Ա.Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
մայիսի 26, 2008
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով 26.05.08թ. փոխվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը:
Ա.Կարապետյանը 22.05.08թ. միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով փոփոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, որպեսզի կարողանա շարունակել բժշկական հետազոտություններն ու ստանա անհրաժեշտ բուժումներ՝ միաժամանակ պարտավորվելով չթաքնվել քննությունից:
Ա.Կարապետյանը 2008թ. մայիսի լույս 16-ի գիշերը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, պրոգրեսիվող անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարության ֆունկցիոնալ դաս III-IV, զարկերակային հիպերտենզիա, 2-րդ ստադիա հիպերտոնիկ կրիզ եւ բժիշկների կոնսիլիումն առաջարկել է շարունակել հիվանդի նկատմամբ կոնսերվատիվ թերապիան: