Հաղորդագրություններ

ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստը

հուլիսի 17, 2008

008թ. հուլիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իր աշխատանքներն է սկսել ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված են ավելի քան մեկ տասնյակ հարցեր, այդ թվում. Մարդկանց առեւտրի, մարդու օրգանների եւ հյուսվածքների վաճառքի դեմ միասնական պայքարի միջոցառումների մասին եւ 2008-2010 թվականներին մարդկանց առեւտրի դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազությունների համագործակցության ծրագրի մասին հարցերը եւ այլն: