Ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր
նոյեմբերի 13, 2008
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Ուկրաինայի դատախազության, Ուկրաինայի դատախազների ասոցիացիայի եւ Դատախազների միջազգային ասոցիացիայի հրավերով նոյեմբերի 9-13-ը գտնվել է Ուկրաինայում:
Պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի դատախազության եւ Դատախազների միջազգային ասոցիացիայի համատեղ կազմակերպած՝ Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովին՝ «Դատախազը եւ մարդու իրավունքները» թեմայով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 10-11-ը, Լվով քաղաքում:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը առանձնազրույցներ է ունեցել դատախազները միջազգային ասոցիացիայի նախագահի, Հոլանդիայի, Արաբական միացյալ Էմիրությունների դատախազությունների պատվիրակների հետ՝ քննարկելով երկկողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաեւ Լվով քաղաքի հայ համայնքի հետ՝ ներկայացնելով Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, դատախազության գործառույթներն ու կատարված աշխատանքները, պատասխանել հայ համայնքին հուզող հարցերին:
Նոյեմբերի 13-ին, Կիեւ քաղաքում Հայաստանի եւ Ուկրաինայի գլխավոր դատախազները՝ Ա.Հովսեփյանը եւ Ալ.Մեդվեդկոն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որը կանոնակարգում է իրավական օգնության մեխանիզմները՝ նախանշելով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության նոր ուղղություններ եւ հնարավորություններ:
Կից կարող եք ծանոթանալ՝
Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի ունեցած ելույթին (ռուսերեն):