Հաղորդագրություններ
Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակությանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն
մայիսի 16, 2008
Մայիսի 16-ին աշխատանքային այցով հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ նույն օրը պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև տարբեր մակարդակների վրա տեղ գտնող շփումների եւ սերտ համագործակցության առիթով եւ հաջողություն մաղթել երկու դատախազներին:
Մայիսի 18-ին երկու երկրների դատախազները կստորագրեն համագործակցության զարգացման մասին հուշագիր: