Դատախազությունը նշում է իր 104-ամյակը և Դատախազության աշխատակցի օրը. մի շարք դատախազներ արժանացել են պետական պարգևների և բարձրագույն դասային աստիճանների
հուլիսի 01, 2022
ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և այլ պարգևների:
Մասնավորապես, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 30-ի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշի» մեդալով են պարգևատրվել՝
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը,
- ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը,
- ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը,
- ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
Բացի այդ, ՀՀ նախագահի նույն օրվա համապատասխան հրամանագրերով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
- ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Ջանազյանին,
- Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանին,
- ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Կարապետյանին:
- Պետական պարգևները և դասային աստիճանների շնորհման վկայականները դատախազներին հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ դատախազության բազմաթիվ աշխատակիցներ ՀՀ գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, ինչպես նաև գործընկեր մի շարք պետական մարմինների ղեկավարների կողմից արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների։
Դատախազության մասնագիտական տոնի օրը տեղի է ունեցել նաև ՀՀ դատախազության պատմության թանգարանի հանդիսավոր բացման արարողությունը: