ՀՀ գլխավոր դատախազը Մ.Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
ապրիլի 15, 2011
2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերով (սպանություն առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) ՀՀ ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը այնուհետև հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մ. Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար 2010 թ. դեկտեմբերին նամակով դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զ. Գարալովին` քրեական գործի քննությանն աջակցելու համար, այն է` մասնավորապես տեղեկացնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ.Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային.