Հաղորդագրություններ
ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին
ապրիլի 12, 2023
Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ (կողմ՝ 65, դեմ՝ 0) համաձայնություն է տվել պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:
Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ապրիլի 11-ին:
Գլխավոր դատախազն անդրադարձել էր քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներին, ցուցմունքներին, ինչպես նաև պատասխանել էր պատգամավորների հարցերին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: