Հաղորդագրություններ

Դատախազությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին քննարկման

ապրիլի 05, 2023

2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, Գլխավոր դատախազության Կոլեգիայի փոքր դահլիճում  տեղի կունենա քննարկում՝  ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսերի ծրագիր) նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի վերաբերյալ:

 

Բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

 

Քննարկումը տեղի է ունենում ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշմամբ հատատված ժամանակացույցի 21-րդ կետի համաձայն:

 

Քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվությունը հրապարակվելու է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում և ներկայացվելու է ՀՀ ֆինանսերի նախարարություն:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 511 -881: