ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալին
հուլիսի 15, 2011
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յեհուդա Շեֆֆերին, ով Հայաստանում է գտնվում Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Կողմերը քննարկել են ինչպես ապօրինի կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտերի օրինականացման դեմ պայքարի առանձնահատկությունների, այնպես էլ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արձանագրելով երկու ժողովուրդների պատմական նմանություններն ու անցած բարդ ուղին՝ կողմերը փաստել են իրենց պատրաստակամությունը պայքարելու հանցավորության դեմ՝ կարեւորելով փորձի փոխանակումը: Այս համատեքստում կողմերը ընդգծել են նաեւ հուլիսի 16-ին կայանալիք սեմինար-քննարկման կարեւորությունը, որը տեղի կունենա «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում՝ իրավապահ մարմինների, ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների եւ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախատեսվում է, որ սեմինար-քննարկմանը զեկույցով հանդես կգա Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յ.Շեֆֆերը, որին կհաջորդի նշված հանցատեսակի դեմ պայքարը կարգավորող օրենսդրությանը եւ դրա կիրառման ընթացքում ի հայտ եկող վիճահարույց հարցերի քննարկումը: