Հաղորդագրություններ

Աշխատանքային այցով Երեւան կժամանի ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությունը

հունիսի 08, 2012

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով 2012թ. հունիսի 9-ին աշխատանքային այցով Երեւան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը: 

Այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, կքննարկեն  փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Առաջին փաստաթուղթը՝  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին` Պեկինում: