ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարցազրույցը «168 ժամ» օրաթերթին
մարտի 23, 2012
«Ցանկացած հարցի վերաբերյալ կարծիքները կարող են լինել բազմաթիվ եւ իրարամերժ: Սակայն ոչ մի անհատ` անկախ նրա քաղաքական հայացքներից, դիրքից, սեռից ու տարիքից, չի կարող որոշել այս կամ այն օրենքը սահամադրական է, թե` ոչ: Դրա համար գոյություն ունի Սահմանադրական դատարան: Հին մտածողներն են դեռեւս նկատել. չկա օրենք, որ բոլորի սրտով լինի: Առավել եւս, երբ այն սահմանում է որոշակի ընթացակարգեր: Օրենքն ինքնին քաղաքականություն է եւ քաղաքականությունն իրականացնելու միջոց: Եթե կան գործիչներ, ովքեր ունեն ողջամիտ կասկածներ Ձեր կողմից վկայակոչված օրենքի սահմանադրականության հետ, ապա կարող են դիմել Սահմանադրական դատարան»,- ասեռլ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «168 ժամ» օրաթերթի հետ հարցազրույցում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել` այցելելով «Ելույթներ եւ հարցազրույցներ» ենթաբաժին: