Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ագոյի հանձնախմբի պատվիրակությանը

հուլիսի 02, 2007

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընդունեց երկօրյա այցով Երևան ժամանած ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակությանը` Եվրոպայի խորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ:

Ա. Հովսեփյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց դատախազության մասին ՀՀ նոր օրենքի համատեքստում դատախազության համակարգում իրականացվող կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների նպատակներն ու ընթացքը նկատված իրավախախտումների եւ բողոքների դատախազական արձագանքման խնդիրներին:

Դրական գնահատելով կատարված աշխատանքը, ԵԽ հանձնախմբի ղեկավարն ընդգծեց, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրով Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանին ստանձնած պարտավորությունների կատարումը ճիշտ ընթացք եւ դրական միտումներ ունի, ինչը ամուր երաշխիք է դրանց հաջող իրականացման համար: