Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գևորգ Կոստանյանը

հոկտեմբերի 01, 2013

ՀՀ Ազգային ժողովի` 01.10.2013 թվականին կայացած նիստի ընթացքում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Գևորգ Կոստանյանը: 

Գ.Կոստանյանի թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն: