Հաղորդագրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

սեպտեմբերի 12, 2013

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին: 

ՀՀ Նախագահի` տեղեկատվության և հասարակայնության միջոցների հետ կապերի վարչություն: