Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավարին

օգոստոսի 12, 2013

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավար Սերգեյ Կանապլյովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ս.Կանապլյովը բարձր է գնահատել համալսարանի կողմից իրականացված ծրագրում Հայաստանի դատախազության ներկայացուցչի մասնակցության պատրաստվածության որակը՝ կարեւորելով համագործակցության ակտիվացումը։ 
Հյուրը մասնավորապես առաջարկել է ակտիվացնել Հարվարդի համալսարանի կրթական, վերապատրաստման տարբեր ծրագրերում ՀՀ դատախազության ներկայացուցիչների ներգրավվածությունը։

Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղիների, այդ թվում` համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։