Հաղորդագրություններ

Ստրասբուրգում կայացել է Գ. Կոստանյանի և Դ. Շպիլմանի հանդիպումը

հունվարի 30, 2014
 Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը:  ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ  Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում  Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:
Հանդիպմանն, ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր: