Հաղորդագրություններ
Իրավական փոխգործակցության սեմինար ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև
ապրիլի 16, 2014
<<ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագրի>> 4-րդ կետի շրջանակներում, ս.թ. ապրիլի 14-ից 16-ը Երևանում կայացել է <<Քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելիս միջազգային համագործակցության ժամանակակից ձևերը և մեթոդները, հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև համագործակցությունը>> թեմայով սեմինար: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները ՌԴ գլխավոր դատախազության գործընկերների հետ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները: