Հաղորդագրություններ

Դատախազության հյուրերը երեխաներն էին

հունիսի 01, 2023

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Դատախազության աշխատակիցների երեխաներն այցելել են ծնողների աշխատավայր: 

 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է երեխաներին, մաղթել ուրախ, անհոգ և խաղաղ մանկություն:

 

Օրվա հերոսները Դատախազությունում  կազմակերպված ընդունելության ժամանակ մասնակցել են  մանկական զվարճախաղերի, կավճանկարչության և մրցույթների: