Հաղորդագրություններ

Պետությանը պատճառված վնասի վերականգնում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում․Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Գլխավոր դատախազություն

հուլիսի 15, 2023

Գլխավոր դատախազությունը հուլիսի 14-ին հյուրընկալել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին:

 

Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Արսենյանն ունկնդիրներին ներկայացրել է Դատախազության լիազորությունների շրջանակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, համակարգի առաջնահերթությունները, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, կոռուպցիոն երևույթների վերաբերյալ անանուն հաղորդում ներկայացնելու ազդարարման հարթակին:

 

Էդգար Արսենյանը պատասխանել է նաև Դպրոցի ունկնդիրների հարցերին: