Հաղորդագրություններ
Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հերթական միջնորդությունը. 28 միլիոն դրամ յուրացում կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
փետրվարի 09, 2024
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան: