Հաղորդագրություններ

Ռուսաստանում ՀՀ դատախազության ներկայացուցիչը հանդիպել է քննչական խմբի հետ

սեպտեմբերի 27, 2007

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումյանն այսօր հանդիպել է ՌԴ դատախազության աշխատակիցների եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան  Արզաքանցյանի նկատմամբ Մոսկվայում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ  հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնող քննչական խմբի հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 30-105-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով եւ հավաստիացրել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության փորձի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական գործը գտնվում է Ռուսաստանի Դաշնության  Տվերի տարածքային քննչական բաժնի վարույթում: Քննչական խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչը պարբերաբար տեղյակ կպահվի քրեական գործի ընթացքի մասին: