Հաղորդագրություններ

Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերի բավարարում. բռնագանձման ենթակա գումարի չափը՝ շուրջ 24 միլիոն դրամ

մարտի 01, 2025

Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցերից 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել է 11 հայց (2023 թվականին՝ 6 հայց):

 

Բավարարված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 24 միլիոն դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ):

 

11 դատական ակտերից 9-ը մտել է օրինական ուժի մեջ: