Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

դեկտեմբերի 02, 2009

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու  ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին:

Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն տարբեր հանցատեսակների, դրանց թվում մարդկանց առեւտրի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության միջոցառումների  ծրագրի ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: