Հաղորդագրություններ

Քննարկվել են համագործակցության իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր

նոյեմբերի 30, 2009

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր  ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հարաբերությունների գրասենյակի  ավագ դատախազ Անդրեա Թիսիին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի:

Արձանագրելով, որ չնայած իրավական փոխօգնություն  մասին համաձայնագրի բացակայությանը  Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահների միջեւ ձեւավորվել է  համագործակցության լավ փորձ՝ կոնկրետ քրեական գործերով հանցագործներին  բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում՝ կողմերը կարեւորել են  համագործակցության իրավական կարգավորումը՝ քննարկելով դրա հնարավոր  մեխանիզմներին վերաբերող հարցեր: