Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Խարկովի նահանգապետին

հոկտեմբերի 15, 2009

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է  Ուկրաինայի Խարկովի մարզի  նահանգապետ  Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Խարկովի դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ դատախազությունների միջեւ ձեւավորել է սերտ համագործակցություն, ինչը զարգացնելու լայն հնարավորություն է ստեղծում 2008 թվականին Կիեւում ստորագրված  համագործակցության մասին համաձայնագիրը:

Կողմերը  քննարկել են համագործակցության կոնկրետ ուղղություններին, մասնավորապես`  իրավաբանների վերապատրաստմանը, Խարկովի իրավաբանների ակադեմիայի եւ Հայաստանի  դատախազության դպրոցի համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: