Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

հոկտեմբերի 06, 2009

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր  ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար  Սերգեյ Կապինոսին:

Դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել գրասենյակի՝ մարդու իրավունքների հարցերով նոր պատասխանատուին՝ Շահրինիսո Նաջմետդինովային:

Քննարկվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ դատախազության միջեւ ձեւավորված համագործակցության փորձին, ներկայումս համատեղ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր՝ կարեւորելով համագործակցության ընդլայնումը: