Հանձնարարվել է բարձրացնել դատախազական հսկողության արդյունավետությունը
սեպտեմբերի 17, 2009
ՀՀ գլխավոր դատախազությունում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հետաքննության եւ նախաքննության մարմինների աշխատանքների նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաեւ մեղադրանքի պաշտպանության, կոռուպցիոն երեւույթների դրսեւորումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կատարած աշխատանքների արդյունքներին ու բացթողումներին, նման երեւույթների դեմ անհանդուրժողական մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաեւ համակարգում աշխատանքային եւ կատարողական կարգապահությանը:
Նշելով, որ հանցավորության դեմ պայքարում քրեական քաղաքականության իրականացման առանցքը դատախազությունն է՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը, ինչպես նաեւ աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ եւ ընդգծել, որ դատախազական գործառույթները պատշաճ չիրականացրած յուրաքանչյուր դատախազ կենթարկվի պատասխանատվության՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Խորհրդակցությանը հրավիրվել եւ մասնակցում էին ՀՀ դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները: