Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանին

սեպտեմբերի 15, 2009

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հոսեփյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր  գնահատելով ձեւավորված հարաբերությունները՝ կողմերը նախանշել են համագործակցությունը զարգացնելու  նոր ուղիներ: