Հաղորդագրություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրատարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
հուլիսի 23, 2025
Դատախազների միջազգային ասոցիացիայի #97 մասնագիտական հանդեսի հուլիսյան համարում հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը:
Հոդվածում վերլուծված են տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների քննության մարտահրավերները, ընդգծված է իրավասու տարբեր պետական մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունն ու նման գործերի արագ քննության կարևորությունը: