ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետին
օգոստոսի 22, 2012
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է «Վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարի ուժեղացման» ծրագրի շրջանակներում Եվրպայի խորհրդի փորձագետ Էրիկ Սվանիձեին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես քրեական գործերով ոստիկանության բաժիններում վկաների, բերման ենթարկվածների, ձերբակալվածների նկատմամբ բռնությունների կամ այլ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմում բողոքների քննարկման առանձնահատկանություններին առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են այդօրինակ ահազանգերով հատկապես անկողմնակալ եւ բազմակողմանի քննության իրականացումը՝ անկախ քննչական մարմնի մասնագիտացված ստորաբաժանման կողմից:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու օրենսդրական դաշտի զարգացման ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով եվրոպական չափանիշները: