Հաղորդագրություններ

Կուսումնասիրվեն կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը

հուլիսի 08, 2008

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի  թիվ 53 hրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երեւանի, Եղեգնաձորի եւ Սեւանի կայազորների զինվորական դատախազություններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Աշխատանքային խմբին հանձնարարվել է ուսումնասիրել  մասնավորապես 2007 թվականի աշնանային զորակոչի ընթացքում  հանցագործությունների եւ օրինախախտումների առթիվ նշված կայազորների զինվորական դատախազությունների կողմից ձեռնարկված դատախազական գործունեությունը եւ դրա արդյունքները:

Ուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային խումբը պետք է պարզի՝
 

  • «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան զինապարտների կցագրման հետ կապված գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները  («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված):
  • Առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինապարտներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված):
  • Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդունքները («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-16-րդ հոդվածները):
  • Զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի եւ քննված գործերի օրինականությունը:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքները աշխատանքային խումբը ՀՀ գլխավոր դատախազին պետք է ներկայացնի մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 30-ը: