Հաղորդագրություններ

Գլխավոր դատախազությունը թեման համարում է սպառված

սեպտեմբերի 25, 2014

 ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԻՊ հայտարարությանն անդրադարձել է՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, բնականաբար, կանխատեսելով  ՄԻՊ-ի կողմից  նմանօրինակ արձագանքը: Այդուամենայնիվ, վերահաստատելով արդեն իսկ հրապարակված դիրքորոշումը, Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ չի պատրաստվում մտնել նման պարզունակ և ավելի շատ, թերևս, PR-ային տարրեր պարունակող հրապարակային երկխոսությունների մեջ և այսուհետ չի պատրաստվում մեկնաբանել նման հայտարարությունները:

 Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ և ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը: Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի և կգնահատի արված աշխատանքը: Ըստ այդմ, այս պահին ձեռնպահ ենք մնում և անիմաստ համարում քրեական օրենսգրքի մեկնաբանությունների շուրջ քննարկումները շարունակելը, հաշվի առնելով, որ այդ մեկնաբանությունները վաղուց զետեղված են դասագրքերում:  Թեման համարում ենք սպառված: