Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը

հոկտեմբերի 07, 2014
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը
 
 
 ՀՀ գլխավոր դատախազն՝ ուսումնասիրելով <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և <<Հետք.am>> լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերը և ստուգելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության  ՀԿԳ քննիչի սեպտեմբերի 22-ի  որոշման օրինականությունը, որոշում է կայացրել՝ 
1.Վերացնել <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և <<Հետք.am>> լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին  ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը և վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ /Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը
1.Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով/: 
  
  2. Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: