Հաղորդագրություններ

Գ. Կոստանյանը հանդիպել է Գ. Մատյուշկինի հետ

դեկտեմբերի 16, 2014
ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն առանձնազրույց է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՌԴ հանձնակատար, ՌԴ արդարադատության նախարարի տեղակալ Գեորգի Մատյուշկինի հետ:
 Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման փորձը: Կարևորվել են ԵԽ անդամ պետությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ ուղղված Եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գ. Կոստանյանն ու Գ. Մատյուշկինը քննարկել են Եվրոպական դատարանում պետությունների ներկայացուցիչների գործառույթների շրջանակում երկու երկրների համագործակցությանն առնչվող  հարցեր: