Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

դեկտեմբերի 14, 2007
 

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղիանին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրական հարաբերություններին՝ արձանագրելով, որ վերջին տարիներին այն վերընթաց զարգացում է ապրել թերեւս բոլոր բնագավառներում: Փոխհարաբերությունների զարգացումն ընդգրկել է նաեւ իրավական համագործակցությունը եւ  ստորագրվել են երկու շատ կարեւոր համաձայնագրեր՝ էքստրադիցիայի եւ իրավական փոխօգնության մասին: Դեսպան Ա.Հաղիղիան տեղեկացրել է, որ համաձայնագրերը ԻԻՀ խորհրդարանի կողմից արդեն վավերացվել են եւ մոտ ժամանակներս դրանք կմտնեն ուժի մեջ:

Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել դեսպանի դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում եւ հույս հայտնել, որ նոր դեսպանը կշարունակի ձեւավորված լավ ավանդույթները: