Հաղորդագրություններ

Պարգևներ ՀՀ դատախազության վետերաններին

մայիսի 08, 2015

     Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ՝ 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ դատախազության վետերաններ Եղիշե Ավետիսի Ամիրխանյանը, Միհրան Ստեփանի Գրիգորյանը, Վարդգես Դավիթի Հարությունյանը, Սուրեն Երեմի Հովհաննիսյանը, Պապին Աղաջանի Մարուխյանը, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել են հուշանվերներով:
   Հաշվի առնելով վետերանների տարիքը և առողջական վիճակը, ՀՀ գլխավոր դատախազությունում կազմակերպվող ամենամյա միջոցառումների փոխարեն, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, վետերանների հուշանվերները հանձնվել են անհատական: