Հաղորդագրություններ

Հանդիպում դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակության հետ

նոյեմբերի 11, 2015
 ՀՀ գլխավոր դատախազը Սոչիում հանդիպում է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի,  գլխավոր քարտուղար Դերկ Կուիպերսի և մյուս ներկայացուցիչների հետ:
 Կարևորելով այն փաստը, որ Դատախազների միջազգային ասոցիացիան հանդիսանում է դատախազների միակ համաշխարհային կազմակերպությունը և ունի անդամներ աշխարհի շուրջ 172 պետություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել կազմակերպության դերը օրենքի գերակայությանը, մարդու իրավունքները հարգելուն և հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը նպաստելու գործում:
 ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի անդամ է հանդիսանում 1999 թվականից և ՀՀ դատախազները պարբերաբար մասնակցում են ասոցիացիայի  կողմից արդիական թեմաներով կազմակերպված համաժողովներին՝ ինչը հետագայում ևս կշարունակվի: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: