Հաղորդագրություններ

Հանցավոր տարրերին չի հաջողվի խաթարել դատախազության բնականոն աշխատանքը

հունվարի 31, 2008

2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով»  տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը հանդիսանում է գլխավոր դատախազի աշխատասենյակի պատուհանների շարունակությունը՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվել է տեղազննություն, դեպքի վայրից առգրավվել է 1 գնդակ, նշանակվել են քրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

ՀՀ գլխավոր դատախազությունը  հավաստիացնում է, որ հանցավոր տարրերին չի հաջողվի խաթարել իր բնականոն աշխատանքը եւ ապակայունացնել իրավիճակը: Դատախազությունը շարունակելու է իր գործառույթների շրջանակներում  համակարգել հանցավորության դեմ պայքարը՝ ի շահ օրինականության հաստատման եւ հասարակական անվտանգության ապահովման:


ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան